|
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․ «ՆԳՆ Քրեական և Համայնքային ոստիկանությունների ծառայողները Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի տներից մեկում հայտնաբերել և ձերբակալել են հոկտեմբերի 26-ին դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորին»: Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում |
|
«Հետք»-ը երեկ գրել էր, որ կալանավոր Հ.Ե-ն փախել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից։ Հ.Ե-ն կալանքը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Նրան դատարան էին տեղափոխել դատավոր Գևորգ Մանուկյանի վարույթում գտնվող քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։ Կալանավորը փախել է դատարանի խցից։ |


