|
«Հրապարակ»-ը գրում է. «Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն աշխատանքի է անցել Policy and Management Consulting Group (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությունում՝ որպես ավագ խորհրդական, ըստ լուրերի՝ ոչ մի կերպ չի հաղթահարում Նիկոլ Փաշինյանից նեղացածությունը։ Նա մտերիմների շրջանում չի թաքցնում դժգոհությունը եւ ասում է, որ Արևմուտքն իրեն որպես Փաշինյանի այլընտրանք էր դիտարկում, դրա համար էլ իրեն առանց որևէ պատճառի հեռացրեց աշխատանքից։ Գրիգորյանի հարազատներն ու ընտանիքի անդամներն էլ են ամենուր քննադատում Նիկոլ Փաշինյանին, որ իրենց տղային օգտագործել է ու դեն շպրտել։ Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանն ազատվեց օգոստոսին, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Ալեն Սիմոնյանը։ Բայց եթե Գրիգորյանի ժամանակ այդ պաշտոնը կարևոր ստատուս ու նշանակություն ուներ երկրում, հիմա այն մղվել է երկրորդ պլան»: |
Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը
Մամուլ ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


