Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի՝ մարդկության դեմ ուղղված ամենաողբերգական հանցագործություններից մեկն է։ Այն սկսվել է 1915 թվականին օսմանյան իշխանությունների կողմից, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան մեկ միլիոն հայ»,- ասվում է Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ երեկ էլ՝ Հայաստան-Կիպրոս խաղի սկզբում՝օրհներգների կատարման ժամանակ, հյուրերի երկրպագուների տրիբունայում ՝ պաստառ էր պարզվել՝ հետևյալ գրությամբ՝ Արցախը չի մոռացվել


