Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է…
Ոչ մեկ չի ասում հավերժ սգի մեջ ապրես, ոչ մեկ չի ասում կյանքը կանգ ա առել: Բայց եթե մարդիկ կյանք են տվել որ սենց հնարավորություն ունենաս, պետք է հարգել այդ մարդկանց զոհողությունը, այդ մարդկանց ընտանիքներին ու հարազատներին, կան հարգանքի ու հիշատակի օրեր ու կան քեֆի ու կյանքի շարունակության օրեր, ու սա այդ օրը չի, որ քեֆ անես:
Ոչ թե Կապանում սալյուտ խփես, բերքի ու գաթայի փառատոն անես էս օրով, կամ էլ հեծանվավազք անես տարածքներից օկուպացիայի ու 200-ից ավելի զոհերի ու հարյուրավոր վիրավորների օրով:
Անհատը կարա մոռանա, խումբը կարա, հասարակությունն ու պետությունը անհատների պարզ համախումբ չի, դրանք չեն կարող: Պետությունն ա ստեղծում հասարակություն, ստեղծում հանրային հոգատարություն, ու եթե խոսվում ա խաղաղության մասին հոգ տանելու, այն է Ադրբեջանի պահանջները կատարելու մասին, պետք է նաեւ խոսվի հանրային հոգատարության ու արժանապատվության մասին հոգ տանելու մասին: Նախեւառաջ մեզ համար, որ անասունից տարբերվենք, մարդն ու անասունն, ի վերջո, հիշողությամբ են տարբերվում:


