5 տարի տևած դատական քաշքշուկից հետո Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանն արդարացրել է Մամիկոն Ասլանյանին, այս մասին հայտնել է քաղաքական գործիչը` նշելով, որ սա անսպասելի որոշում էր։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը հիշեցրել է, որ արդարացրել են այն հոդվածով, որով որ իրեն 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ։
Ասլանյանն անազատության մեջ էր 2021-ի դեկտեմբերից։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։
Հուլիսի 15-ին Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել էր. դատարանի որոշմամբ նա ազատ էր արձակվել 10 մլն դրամ գրավով։


