▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա,թե ինչպես են թիվ 194 դպրոցում առաջին դասարանցիները նշում «Ա» տառի շնորհանդեսը

Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 դպրոցի առաջինի Բ դասարանում այսօր իսկական տոնական եռուզեռ էր։ Փոքրիկների համար այսօր բացվել էր գիտելիքների, լույսի ու մայրենի խոսքի առաջին դուռը:

Դասղեկ Ռիտա Ղանդիլյանն իր սաների համար պատրաստել էր անսովոր ու շատ քաղցր անակնկալ․ նա իր սրտի ջերմությամբ անուշաբույր քաղցրահացեր հյուրասիրեց իր աշակերտներին,որոնք ունեին «Ա» տառի տեսքը:



«Որպեսզի ձեր առաջին քայլը դեպի տառերի աշխարհ լինի քաղցր, բարի ու լուսավոր»,- ժպիտով ասում էր ուսուցչուհին և հյուրասիրում իր աշակերտներին:

Երեխաները ոչ միայն սովորեցին իրենց առաջին տառը, այլև զգացին իրենց ուսուցչուհու անսահման հոգատարությունն ու սերը։

Սա միայն սկիզբն էր․ առջևում այս դասարանում դեռ շատ տառեր ու բացահայտումներ կան, իսկ «Ա» տառի այս քաղցր օրը նրանց հիշողության մեջ կնկարվի որպես դպրոցական կյանքի ամենալուսավոր ակնթարթներից մեկը։

Հասարակություն ավելին