Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Ձեռդ իջցրա, այ տղա, ըտենց կգնաս, քաղաքապետիդ հետ կխոսաս
Վիճաբանություն Մեսրոպ Մանուկյանի և Աջափնյակի թաղապետի միջև
***
|
Շինարարների փողոցում կրպակների ապամոնտաժման աշխատանքների ժամանակ իրավիճակը լարվեց։ «Արա՛, ա՛յ տղա, եկել ես աներոջդ պաշտպանելո՞ւ, արա՛, ա՛յ լակոտ, դու աներոջդ բենզալցակայանը պաշտպանող ես»,- դիմելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին, ասաց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը։ «Ստի․․․ ձենդ կտրի, լակոտը դու ես, ա՛յ համբալ»,- ասաց Մանուկյանը։ *** «Քանդում են շինությունները, հետո ո՞վ ա գնահատելու, ո՞նց են որոշելու այս շինությունն ինչքան արժեր, որ փոխհատուցեն, եթե արդեն քանդված ա։ Գնահատող կազմակերպությունը պետք ա գար, գնահատեր, բանակցություններ գնար, նոր քանդեին։ Որ քանդեցին, վաղը կարող ա գան ու ասեն՝ սա պատ չէր, ժեշտ էր, իսկ մենք չենք կարող ապացուցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսվարողներից մեկը։ Նշենք, որ այս պահին Աջափնյակի Շինարարների փողոցում կատարվում են կրպակների քանդման աշխատանքներ։ ***
*** Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ավագանու նիստի ժամանակ հայտարարեց․ «Կրպակները կառուցված են համայնքային հողի վրա, ժամանակին՝ չգիտենք ինչ մեխանիզմով և այլն կառուցվել են․․․դե գիտենք, կամ ենթադրում ենք։ Հիմա այդ ամբողջ տարածքը՝ Շինարարների փողոցի ամենատպավորիչ փողոցներից մեկը, վերադարձնում ենք հանրությանը։ Կրպակների փոխարեն պետք է լինեն գազոններ, ծառեր տնկվեն, այսինքն՝ կանաչ գոտի է լինելու»։ Հիշեցնենք՝ Շինարարների փողոցում քանդում են կրպակները։ |


