▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք վարորդը Գյումրիում վրաերթի է ենթարկել հետիոտնին․ տուժածը հիվանդանոցում մահացել է

Այսօր  մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ և Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկում «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Մինչ քննչական խմբի՝ դեպքի վայր ժամանելը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բեռնատարի վարորդը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է։

Հասարակություն ավելին