▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհրդարան են գնում Աննա Հակոբյանի ընկերուհիները

«Հրապարակ»-ը գրում է․ «Դեռ շաբաթներ առաջ էինք գրել, որ ՔՊ նախընտրական ցուցակը, ըստ էության, ձևավորում է Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ի դեպ, ինչպես նախորդ ընտրությունների ցուցակը: Այս անգամ ցուցակում մեծ թիվ են կազմելու կոնկրետ իր ընկերուհիները, իր «կրթածները», իր երբեմնի աշխատակիցները, մեծ մասամբ՝ հանրությանը ոչ այնքան հայտնի կանայք, որոնք անձնապես նվիրված են վարչապետի կնոջը: Եվ ՔՊ-ում, որտեղ առանց այն էլ Փաշինյանի կնոջ հանդեպ մեծ սիրով լցված չեն, դա շատ վատ է ընկալվել: ՔՊ-ականները բողոքում են, թե «պռոշներն ուռացրած, բոտոքս արած» աղջիկներ են խորհրդարան գնալու։
Թեկնածուների անունները դեռ հայտնի չեն, մեզ հաջողվեց պարզել, որ իր թեկնածությունն է առաջադրել Աննա Հակոբյանի նախկին օգնական Էսթեր Սահակյանը, որը 2024 թվականից նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու։ Էսթերն «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող Նանե Սահակյանի քույրն է, բանասիրական և պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանի դուստրը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее