▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրանից էն կողմ ռասիզմ կա՞ ․․․Հովհաննես Իշխանյան

Սրանից էն կողմ ռասիզմ կա՞ ․․․Հովհաննես Իշխանյան

Սոնա Աղեկյանն էլ այս առիթով գրել է․ 

Հրավիրում եմ հատկապես իրավապաշտպանների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների ուշադրությունը

Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ.

1․ Արթուր Սաքունցը հանդես է գալիս իբրև արևմտամետ դիրքերից, և Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով կալանավորված «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին մեղադրում է, որ նա այցելել է Դոնբասի այն տարածք, որը գտնվում է ռուսական վերահսկողության ներքո։ Նախ նշեմ, որ Թևանյանն այցելել է Դոնբաս տեղի հայ համայնքի հրավերով, հանդիպել այնտեղ բնակվող հայերի հետ, հումանիտար օգնություն ցուցաբերել նրանց, մի բան, որը պարտավոր էր անել Հայաստանի իշխանությունը։

Սակայն գանք սույն «արևմտամետ իրավապաշտպանի» մտքերին, ով, իր խոսքերով՝ աշխարհաքաղաքական դիրքերից է հանդես գալիս։

ԱՄՆ նախագահը, ԱՄՆ պաշտոնական միջնորդները հրապարակայնորեն և համառորեն Ուկրաինային առաջարկում են Ռուսաստանին զիջել Դոնբասի այն հատվածը, որը գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ, և դա, ըստ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշման, խաղաղություն հաստատալու նախապայմանն է։ Բայց այս «արևմտամետները» չեն դատապարտում ԱՄՆ նախագահին, պետքարտուղարին, փոխնախագահին՝ Ուկրաինայի սուվերեն տարածքը Ռուսաստանին ինքնակամ զիջելու պահանջների համար։ Սա ևս մի դրվագ է, թե որքանով անսկզբունքային և անպատասխանատու են այս «արևմտամետները»։

2․ «Արևմտամետ իրավապաշտպանը» Թևանյանին մեղադրում է այն բանի համար, որ Գյումրիի ավագանու ընտրությունների ժամանակ տեսակապ էր կազմակերպել ռուս գործընկերների հետ՝ Գյումրիի զարգացման համար այդ քաղաքում ներդրումներ կազմակերպելու համար։ Սաքունցը սա համարում է Հայաստանը «գուբերնիա» դարձնելու նախաձեռնություն, սակայն քաղաքական հայացքներով հանդես եկող «իրավապաշտպանը» չի դատապարտում Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողին ու մյուս ՔՊ-ական պաշտոնյաներին այն բանի համար, որ նրանք, իրենց ասելով, լավ հարաբերություններ ունեն Պուտինի հետ, երբեք Ռուսաստանի շահերի դեմ հանդես չեն գալու և հույս ունեն, որ ՌԴ-ն կշարունակի տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ։ Սա երկակի ստանդարտների հերթական դրսևորում է։

Արձանագրենք՝ խճճվել են «արևմտամետ իրավապաշտպանները», որոնք չեն նկատում կամ չնկատելու են տալիս, որ Հայաստանում ոտնահարվում են սահմանադրական բոլոր իրավունքները՝ խոսքի, խղճի ազատությունը, սեփականության իրավունքը, ընտրելու և ընտրվելու իրավունքները և այլն։

Տեսնես ինչի՞ց է։ Կարո՞ղ է իրականում ոչ թե արևմտամետ են, այլ, օրինակ, նիկոլամետ։ Կամ կարո՞ղ է խոսում են այն տերերի նարատիվներով, որտեղից որ հովանավորվում են «իրավապաշտպանությամբ» զբաղվելու համար։

Եզրակացությունը թողնում եմ ձեզ…

info@asekose.am/095519696
Հասարակություն далее