▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քարդաշյանի այցից, եթե օգուտ չլինի, վնաս հաստատ չկա

Ամբողջ ՖԲ-ն քննարկում է Քարդաշյանի հայաստանյան այցը: Կարծում եմ, որ ակնկալելի իրավիճակ է: Քարդաշյանի մեկ թվիթերյան գրառումը միլիոնավոր մարդկանց քննարկումների առիթ է դառնում ամբողջ աշխարհում, իսկ ինչու պիտի Հայաստանյան այցն այսքան մեծ ալիք չաներ:

Ճիշտ է` կան մարդիկ, ովքեր այդքան էլ ուրախ չեն աշխարհահռչակ աստղի այցով, սակայն դժվար է նրանց մեծամասնություն համարել:

Տրամաբանական է, որ մարդկանց մեծ մասը դրական է վերաբերվելու: Ինչ վատ է, ամբողջ համաշխարհային մամուլը թող ողողվի Հայստանի մասին լուերով: Եթե օգուտ չլինի, վնաս հաստատ չկա:

Հայկ Համբարձումյան

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее