▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք ունենք հայկական քիթ, և դրա համար շատ ուրախ ու գոհ ենք»

life.panorama.am-ը գրում է. Վերջին շրջանում համացանցում օրեցօր ավելանում են աստղերի արտաքինին վերաբերող տարօրինակ շարքերը: Այսօր հերթը,  ըստ բլոգերի, մեծ ու տգեղ քիթ  ունեցող աստղերին էր, որոնց շարքում էր հայտնվել նաև երգչուհի Սիլվա Հակոբյանը:

Թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով life.panorama.am-ը փորձեց կապ հաստատել երգչուհու հետ, սակայն հեռախոսին պատասխանեց նրա հայրը՝ Հակոբ Հակոբյանն, ով նաև վերջինիս պրոդյուսերն է:

«Մենք ունենք հայկական քիթ, և դրա համար շատ ուրախ ու գոհ ենք, մնացացին, ում խանգարում է մեր քիթը, թող իրենց քիթը չմտցնեն այն հարցերի մեջ, որոնք իրենց չեն վերաբերում»,- վրդովված պատասխանեց Սիլվա Հակոբյանի հայրը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее