|
«Մեղրիից 10 կմ հեռավորության վրա կազմակերպվեց ու անցկացվեց պաշտոնական Բաքվի կազմակերպած «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոնը: Երբ որ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է իր պատմությունից, Ղարաբաղյան շարժումը թոկ է անվանում, Ալիևի 20-30 տարվա տեքստերը տեղայնացվում են, ադրբեջանցիներն էլ մեզ պիտի ասեն եկվոր ցեղեր ու Կոմիտասի երգերը յուրացնեն: Սա մի օրվա բան չի, սա շատ լավ կազմակերպված քաղաքական պրոցես է: Տարիներով գնալու ա, մեկ էլ տեսնեք` հոպա` ստեղ են արդեն: Այս անողնաշարության ժամանակաշրջանը»,- իր ուղիղ եթերում ասաց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը: *** |
|
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն իր իսկ բնորոշմամբ` այս անողնաշար իշխանության ժամանակաշրջանում մի լուսավոր պատմություն պատմեց, որը տեղի է ունեցել 2016-ին քառօրյա պատերազմից անմիջապես հետո: «Ես ու Ալեքսանդր Արզումանյանը մի շարք համայնքներ այցելեցինք Արցախում, որոնցից շատ տպավորվել է Դրմբոնի համայնք այցը: Պարզվեց` Դրմբոնի համայնքապետն առանց սպասելու, պատերազմական իրավիճակում հրաման է արձակում, որի տեքստից, կազմակերպվածությունից ես ապշած մնացի: Ոնց կարող էր գյուղապետը լինել այդքան կիրթ, այդքան պետականամետ: Նա, անգամ չսպասելով պետական հրամանի, ինքն իր գյուղում ռազմական դրություն է հայտարարում: Այնինչ մեր ԱԳՆ-ն հիմա զրո է, պետությունը զրո է»,- ասաց Մարուքյանը` կարդալով Դրմբոնի համայնքապետի հրամանը և կրկին համեմատականներ տանելով ներկա իշխանությունների հետ: |
«Մեկ էլ տեսնելու ենք` հոպա, ադրբեջանցիներն ստեղ են». Մարուքյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


