Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին ձերբակալել են։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Սուքայանին ներկայացվեց մեղադրանք, թե վերջինս Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի նկատմամբ բռնություն գործադրելու եղանակով խոչընդոտել է նրա մասնագիտական գործունեությունը՝ հարկադրելով տեղեկություններ տարածելուց հրաժարվելուն»,- ավելի վաղ գրել էր պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Արթուր Սուքոյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։
***
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը:
Ֆանտազիա ունեցեք»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet