▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կիևում ԱԹՍ-ի պայթյունից փլուզվել է Ռոման Բալայանի բնակարանի պատշգամբը»

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ ռուսական անօդաչու սարքը խոցել էր Կիևի կենտրոնի մի խաղաղ բարձրահարկ շենք, որտեղ ապրում է 85-ամյա Ռոման Բալայանը՝ աշխարհահռչակ հայ ռեժիսորը, վարժապետը, մեր պարծանքը։ ԱԹՍ-ի պայթյունից փլուզվել է բնակարանի պատշգամբը, ապրելու համար անպիտան են դարձել խոհանոցն ու ննջարանը․․․ Բարեբախտաբար, գրոհի ժամանակ Ռոմանն ու իր կինը՝ Նատալյան տանը չէին եղել, ողջ-առողջ են, մեր հեռախոսազրույցի ժամանակ նույնիսկ կատակում էր։
Անիծվեն պատերազմ հրահրողները, ագրեսորները․․․
P.S. Նկարներում Ռոման Բալայանի բնակարանն է գրոհից հետո»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее