▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հասցեն հրապարակե՛ք, որ անձամբ այցելեմ»․ Թագուհի Թովմասյանն՝ Ավանեսյանին

Պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան հրապարակումը՝ կից տեսանյութով․ «Տիկի՛ն նախարար, Անահիտ Ավանեսյան, Վարդենիսում քաղաքացիների և վարչապետի ներկայությամբ հայտարարեցիք, որ կառուցվում է նոր բժշկական կենտրոն՝ ժամանակակից ենթակառուցվածքներով, ներառյալ դիահերձարան: Սակայն իրականում որևէ շինարարություն դեռևս չի իրականացվում։ Ավելի քան երկու տարի է լսում ենք միայն նախագծման, մրցույթների և փաստաթղթային գործընթացների մասին, բայց շինհրապարակ չկա, հասցե չկա, կառուցապատում չկա։
Խնդրում եմ Ազգային ժողովի ամբիոնից հստակ և հրապարակային պատասխան տալ՝
- Ե՞րբ է վերջապես սկսվելու Վարդենիսի նոր հիվանդանոցի շինարարությունը։
- Ո՞ր թվականին է նախատեսվում դրա ավարտը։
- Որտե՞ղ է կառուցվելու հիվանդանոցը, ո՞րն է շինհրապարակի ճշգրիտ հասցեն։
Հասցեն հրապարակեք, որպեսզի անձամբ այցելեմ և հետևեմ շինարարական աշխատանքների ընթացքին, ոչ թե հերթական անգամ լսեմ միայն խոստումներ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее