|
Երևանի Հանրապետության հրապարակում ջահերով երթի մեկնարկից առաջ մասնակիցները հրկիզեցին Թուրքիայի դրոշը՝ ի նշան բողոքի։ Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում *** Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին` ապրիլի 23-ին, Երևանում ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նրա մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը պարզաբանել է. «Վարչապետ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է»:
|
Ջահերով երթի մասնակիցները հրկիզեցին Թուրքիայի դրոշը
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


