▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ հիմնավորմամբ է «Շանգրի Լա»-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվել

Հետք․am-ը գրում է․ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի գործունեությունը դադարեցվել է։ Փաստաթուղթը ստորագրել և հրապարակել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա քլաբ»-ը, որը 2014 թվականին ֆինանսների նախարարության կողմից ստացել է խաղատան կազմակերպման լիցենզիա, ըստ հրապարակված փաստաթղթի, այս տարվա մարտ ամսվա ֆինանսական հաշվետվության մեջ ներկայացրել է «խեղաթյուրված և կեղծ տվյալներ»։

Խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների, մասնավորապես՝ խաղադրույք (Bet), շահում (Win), գումարի մուտք (In), գումարի ելք (Օut), արձանագրվել են անհամապատասխանություններ։ Տվյալները Էկոնոմիկայի նախարարությանն է փոխանցել Պետական եկամուտների կոմիտեն։

Մոտ մեկ ամիս առաջ՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավի թեժ օրերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը շուտով վերադարձվելու է պետությանը։ Չուշացավ նաև Դատախազության հայտարարությունը։ Դատախազությունն ուսումնասիրել է 2002 թվականին «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը և խախտումներ հայտնաբերել

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее