▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից

Օրերս Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները։

Թվային ակտիվների ոլորտում կրիպտոփոխանակման հարթակների դերի, առանձնահատկությունների և ժամանակակից աշխարհում դրանց արդիականության մասին խոսել է Fastex Exchange-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանը

Fastex Exchange-ում գրանցման կարգին, հարթակի ընձեռած հնարավորություններին անդրադարձել է Fastex Exchange ՏՏ նախագծի ղեկավար Արգինե Ավագյանը։ Վերջինս խոսել է հարթակում գործարկված նոր հակաֆիշինգային (anti-phishing) ծրագրի մասին, որը թույլ է տալիս պայքարել կիբերհարձակումների և անձնական տվյալների յուրացման փորձերի դեմ։

Տեղեկատվական հանդիպումն ամփոփվել է P2P (peer-to-peer) գործարքների մասին անդրադարձով: Fastex Exchange-ի P2P մենեջեր Տարոն Պողոսյանը խոսել է հարթակում P2P մեթոդով (peer-to-peer` մեկ ֆիզիկական անձից մյուսին թվային ակտիվ փոխանցելը՝ առանց միջնորդի) գործարքներ իրականացնելու առանձնահատկությունների և հարթակի մի շարք հնարավորությունների մասին։

Fastex-ի առաջիկա հանդիպումների վերաբերյալ մասնրամասները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել էկոհամակարգի սոցիալական կայքէջերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее