▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն

Պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրելով «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտել է, որ Երևանի քաղաքապետարանը սոցիալական մեդիայում ինքնագովազդ անելու համար բյուջետային միջոցներից 25.5 հազար դոլար գումար է հատկացրել։
Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանը «ՊՐՈԴԻՋԻ» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր, որը ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 9 միլիոն 600 հազար դրամ։
«Պարզեցինք, որ ծառայությունների շրջանակը բավական լայն է․ այն ներառում է Facebook, Instagram և TikTok հարթակներում գովազդների կառավարում և իրականացում։ Ըստ պայմանագրի՝ սահմանվել են նաև հստակ չափորոշիչներ․ ամեն ամիս գովազդային նյութերը պետք է ապահովեն առնվազն 2 միլիոն դիտում (impression), 1 միլիոն 200 հազար հասանելիություն (reach), իսկ TikTok-ում՝ առնվազն 750 հազար դիտում։ Այսինքն՝ Հայաստանի և Երևանի հպարտ հարկատուն և վարձատուն վճարում է Տիգրան Ավինյանի համար հավաքվող սրտիկների և քլիկների համար։
Սա տարակուսելի է այն իմաստով, որ քաղաքացիները շարունակում են բախվել Երևանի առօրյա խնդիրներին՝ փոսերով լի ճանապարհներ, վնասվող, կոտրվող ավտոմեքենաներ և չլուծվող ենթակառուցվածքային հարցեր։ Սակայն Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանը առաջնահերթությունը տալիս է գովազդին։ Խնդրի լուծման փոխարեն քաղաքապետը տեղեկատվական դաշտում սեփական գործունեության գովազդն է անում՝ բյուջետային գրեթե 10 միլիոն դրամներ դուրս գրելով։

Պետք է ասել, որ ամեն դեպքում Ավինյանի հեղինակության վրա ծախսված միլիոնները ազդեցություն չեն ունենում, քանի որ ԽԱՊԿի հրապարակած տարեկան զեկույցով լրագրողների հետ անվայելուչ պահվածք դրսևորող պաշտոնյաներից մեկը Տիգրան Ավինյանն է։ Ինչպես նաև Ավինյանը ՔՊ-ական այն պաշտոնյաներից է, որի անունը կոռուպցիոն ամենատարբեր պատմություններում է շոշափվում»։

info@asekose.am/095519696
Մամուլ далее