▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ում, կարծես թե, նոր կրքեր են բորբոքվում: Իշխանական կուլիսներում շշուկներ են շրջանառվում, որԵրեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ստեղծել է ի համախոհների թիմ, որոնց հետ 2026 թվականին մասնակցելու է ընտրություններին իր օրակարգով, այն է՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի:

Ամենեւին զարմանք չի առաջացնի, եթե օդում կախված լուրերը, համապատասխանեն իրականությանը, քանի որ դեռեւս 2023 թվականից շրջանառվում էր մամուլում, որ Ավինյանի սիրտը վարչապետի աթոռ է ուզում: Ստացվում է, որ չբացառելով ասեկոսեները՝ հնարավոր է, Տիգրան Ավինյան, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյան եւ ՔՊ-ից այլ մերժվածներ համախմբվեն եւ իրենց «տղամարդու խոսքը» ասեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее