▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանը վստահ է

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանեն ՔՊ վարչությունում, ապա կներկայացնեն ԱԺ խմբակցությանը։

Առաջադրումների փուլն արդեն սկսվել է: Այս պահի դրությամբ 3 թեկնածու է առաջադրվել՝ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը եւ Հայկ Կոնջորյանը։ Չնայած Լիլիթ Մակունցի թեկնածությունն էլ էին նախընտրական շրջանում դիտարկում, սակայն նա չի ինքնառաջադրվել, որեւէ մեկն էլ նրան չի առաջադրել: ՔՊ-ում խոսում են, որ Փաշինյանի նախընտրական հռետորաբանությունն ու նոր խորհրդարանի կազմը հաշվի առնելով, Մակունցի թեկնածությունը կորցրել է ակտուալությունը, քանի որ մեղմ, կոռեկտ, քաղաքականապես ոչ այնքան թրծված տիկինն ակնհայտորեն չի ձգի այդ պաշտոնում։ Վարչությունն ընտրություն կկատարի վերը նշված 3 թեկնածուի միջեւ:

Մեր աղբյուրները պնդում են՝ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Փաշինյանն իրեն է տեսնում այդ պոստում, եւ այդ մասին նաեւ ասում է իր շրջապատում։

info@asekose.am/095519696
Մամուլ далее