▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն վայրագ ճնշումներ է գործադրել

«Հրապարակ»-ը գրում է. «Դեկտեմբերի 10-12-ը ծրագր­ված Եպիսկոպոսաց ժողովը չեղարկվեց, բայց պարզ չեղավ, թե որն է անորոշ ժամկետով հետաձգելու պատճառը։ Իշխանական շրջանակներն ուրախացան, թե կաթողիկոսը ժողովում չունի մեծամասնություն, դրա համար «զադնի դրեց»։ Մեզ պատմեցին, որ ժողովը հետաձգվել է ԱԱԾ-ի վայրագ ճնշումների արդյունքում։ Վեհափառին փոխանցել են՝ եթե ժողովը կայանա, և 10 եպիսկոպոսների վերաբերյալ որոշումներ կայացվեն, դրան կհետևեն իրենց համար անցանկալի զարգացումներ։ Անգամ հոգևորականների անուն են նշել, որոնց կձերբակալեն։ Հասկացրել են՝ այնպես կանեն, որ ժողովը չկայանա․ կփակեն դրսից եկող հոգևորականների մուտքը կամ կարգելեն վերադառնալ իրենց թեմերը։ Վեհափառը չի ցանկացել սրել իրավիճակը։ Մեզ ասացին, որ այս մասին տեղյակ են նաև 10 տիրադավները, որոնք մի կեղծ հայտարարություն տարածեցին, թե ափսոսում են հետաձգվելու առիթով, քանի որ ժողովին ուղղված ասելիք ունեին, պատրաստվում էին իրենց տեսակետն «արտահայտել»։ Չգիտես ինչու, այդ տեսակետը հրաժարվեցին Գերագույն հոգևոր խորհրդի նիստում հայտնել, չնայած հրավիրված էին մասնակցելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее