|
Թարմացված․ Հայտնել էինք, այսօր Կեչուտ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի էր ունեցել ՃՏՊ. «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․ ծնված 2004թ․) դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում: |
***
|
Հուլիսի 29-ին, ժամը 00:37-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կեչուտ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
|



