Արարատյան գոգավորություն դեկետեմբերի սկզբից ներթափանցած ցուրտ օդային հոսանքները կարծես թե չեն շտապում հեռանալ: Հատկապես մայրաքաղաք Երևանն ու Հանրապետության ամենաբարեբեր հատվածներն արդեն շուրջ մեկ ամիս է Արևի շող չեն տեսել: Աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ սառը օդային զանգվածները երկար ժամանակ են «տեղավորվում» այստեղ, այնինչ ՀՀ այլ բնակավայրերում կարծես թե ձմեռն այնքան էլ ցուրտ չէ, նույնիսկ ձյունը վաղուց անհետացել է: Իրականում խնդիրը կայանում է նրանում որ մառախլապատ եղանակը թույլ չի տալիս ջերմաստիճանի բարձրացում, իսկ նման եղանակ դիտվում է առավելապես խոնավ տարածաշրջաններում, ինչը չենք կարող նշել Արարատյան հարթավայրի համար: Այդ դեպքում ինչպե՞ս է կարելի է բացատրել նման անկախատեսելի եղանակը և խստաշունչ ձմեռը: Մի շարք մասնագետներ պնդում են, որ հիմնական պատճառը կարող է լինել Արարատյան հարթավայրում մի շարք արհեստական լճերի ստեղծումը ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի տարածքում: ՀՀ ում նման ջրամբարների շատացումը առավելապես օգտագործվում է ձկնաբուծության զարգացման համար, (կարծում եմ բոլորս էլ գիտեք ում է պատկանում այդ բիզնեսի առյուծի բաժինը), բայց արի ու տես որ նման ջրամբարների կառուցումը Արարատյան գոգավորությունում կարող է բերել նաև կլիմայական փոփոխությունների, որը և առավել ցայտուն է դառնում ձմռան ամիսներին: Քանի որ Արարատյան դաշտավայրի առավել բարձրադիր վայրերում եղանակն համեմատաբար ավելի տաք է, ապա սառը օդը ներքև է իջնում` գումարվում է մակերևույթից անջատվող ոչ բնական խոնավությունը և օդի աղտոտվածությունը, որոնք էլ ստեղծում են, ջերմոցային էֆեկտ: Այնպես որ այս օրերին երևանյան ու հարակից բնակավայրերում մառախուղը հագեցած է թունավոր նյութերով: Մթնոլորտ արտանետված թունավոր նյութերն ու խոնավ պայմանները ծանրացնում են օդային զանգվածները և արդյունքում օդի տեղաշարժ չի լինում: Օդերևութաբանները առաջիկա շաբաթվա համար բարելավում չեն խոստանում, այնպես որ նման անարև եղանակը կարող է դեռ երկար շարունակվել` էլ ավելի մեծացնելով օդի աղտոտվածությունն ու վնասակար նյութերով հագեցվածությունը:
Խստաշունչ ձմեռը Արարատյան հարթավայրում կարող է լինել մարդկային գործոնի հետևանք
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


