▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ի ցուցակով թեկնածուի որդին ասաց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց»․ քաղաքացի

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Արթիկում ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն։ Ըստ «Հրապարակ»-ի՝ երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկի համայնքապետարանի շենքի առջև, ՔՊ-ականները, այդ թվում` պատգամավորության թեկնածուն ու նրա որդին, դաժան ծեծի են ենթարկել Ռոբերտ Քոչարյանի աջակից Հակոբ Հարությունյանին։ Լրատվականի հետ զրույցում Հարությունյանը նշել է․ «Ես իմ մեքենայի մեջ նստած էի։ Մեքենան կայանված էր տեսանելի վայրում։ Արտակ Գրիգորյանը, ով համայնքապետարանում աշխատում է որպես գովազդի բաժնի պետ, իր ընտանիքի հետ դուրս է գալիս համայնքապետարանից։ Նրա հետ էին կինը՝ Ժաննա Ասատրյանը, ով ՔՊ-ի ցուցակով թեկնածու է և որդին Սիփան Գրիգորյանը։ Ես ոչ մի բան չեմ արել, եկավ տղան, ինձ ասեց` մի հատ դուրս եկեք խոսելու բան կա, ասեցի` ես քեզ ճանաչում եմ, դու էսինչ մարդու տղան ես, ի՞նչ ա եղել։ Խմած, հարբած վիճակում էր, ասում ա՝ բա մեկ էլ չտեսնեմ, որ իմ ընտանիքին էդ աչքով նայես, կոկորդդ կկտրեմ ու խփեց։ Էդ պահին հավաքվեցին մի 40 հոգի ՔՊ-ի գրասենյակից ու սկսեցին ծեծել։ Ներկա էր նաև Արթուր Ափրիկյանը։ Ես չեմ կարող պնդել, բայց չեմ էլ բացառում, որ այս հարձակման պատճառը իմ քաղաքական հայացքներն են ու Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած նախկին զրույցը»։

Հարությունյանը նշել է, որ ՔՊ-ականներին ինքը ոչ մի անգամ չի հարվածել, միջադեպի հետևանքով միակ տուժողը ինքն է․ «Դեպքից հետո հիվանդանոց եմ տեղափոխվել։ Աչքիս վերևի հատվածում կար են դրել, ամբողջ դեմքս այլանդակված է, աչքիս տակը կապտած։ Ես նույնիսկ չեմ հասցրել ոստիկանություն ահազանգեմ, գնացել եմ հիվանդանոց, իրենք իմ հետևից եկել են։ Գործ է հարուցվել, սպասում եմ, որ Քննչականից կանչեն»։

ՔՊ-ական թեկնածու Ժաննա Ասատրյանի դուստրը՝ Լիլիթ Գրիգորյանը, Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարն է։ Հակոբ Հարությունյանը նշել է, որ Լիլիթ Գրիգորյանն ակտիվ քարոզարշավի է մասնակցում, որի իրավունքն ի պաշտոնե չունի։ «Նույն հանձնաժողովի նախագահը իմ կինն է՝ Նվարդ Ղուկասյանը, Լիլիթ Գրիգորյանի կողմից թույլ տրված խախտման դեպքով դիմել է ԿԸՀ, որպեսզի զրկեն հավատարմագրումից ու այսօր երեկոյան այս գործով ԿԸՀ նիստ է տեղի ունենալու»,- նշել է նա։ 

info@asekose.am/095519696
Հասարակություն more