▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խուլիգանության դեպք՝ Երևանի ավագ դպրոցում

Օգոստոսի 8-ին խուլիգանության դեպք է արձանագրվել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մտել է «Հերացու» անվան ավագ դպրոց, ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորում, հայհոյում և դուրս հրավիրվելուց հետո չի հեռանում․ հայտնում է Շամշյանը։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 12։10-ի սահմաններում դպրոցի տարածք է մտել 48-ամյա Արմեն Հ․-ն, որը հաշվառված է ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում։

Դեպքի պահին դպրոցում եղել են երկու ուսուցիչ, զինղեկը և վերանորոգման աշխատանքներ իրականացնող երեք անձ։ Ըստ հաղորդման՝ տղամարդը տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։

Ոստիկանները նրան ձերբակալել են խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով և տեղափոխել Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Դեպքի փաստով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

info@asekose.am/095519696
Հասարակություն more