ՙԱյն կենսաթոշակային համակարգը, որը մենք ներկայացնում ենք ձեզ, այլընտրանք չունի՚, ասել է Տիգրան Սարգսյանը, ավելացնելով՝ ՙԻնձ շատ է ուրախացնում, որ մարդիկ հայտնում են իրենց դժգոհությունները՚:
Այսինքն կարելի է փաստել, որ վարչապետը իսկապես նորարարկան մոտեցում է ցուցաբերում... Մոտավորապես այսպես՝
-Պարոն Սարգսյան, ասում են, որ դուք օֆշորային ընկերություն ունեք: -Ինձ շատ են ուրախացնում նման պնդումները:
-Բայց պարոն վարչապետ, օմբուդսմենը պնդում է, որ մեր դատական համակարգը ծայրից ծայր կոռումպացված է:
-Ես շատ գովելի եմ համարում նրա զեկույցը:
-Իսկ ինչ կասեք միջազգային մասնագետների այն կարծիքի մասին, թե Հայաստանում ամեն ինչ մոնոպոլիզացված է:
-Անկեղծորեն ուրախացա, երբ լսեցի այդ մասին:
-Իսկ ՙՖրիդոմ հաուսը՚ փաստել է, որ մամուլը Հայաստանում ազատ եւ անկախ չէ:
-Գիտեք, դա ինձ պարզապես գերագույն հաճույք պատճառեց:
-Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ տնտեսական աճը Հայաստանում խիստ դանդաղելու է:
-Անչափ շնորհակալ եմ իմ կառավարության ջանքերն այդքան օբյեկտիվ գնահատելու համար:
-Բայց ժողովուրդը արտագաղթում է:
-Մի անգամ արդեն մեծ գոհունակությամբ անդրադարձել եմ այդ փաստին:
-Բայց ախր պետությունը քանդվում է:
-Ձեր այդ խոսքերն ինձ նոր ստեղծագործական լիցք հաղորդեցին, գնամ հայտնեմ այդ ուրախալի լուրը նախագահին...
Վերջապես Հայաստանի կառավարությունը իսկապես նոր գործելաոճ որդեգրեց...
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


