▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ա՛յ տղա, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, հորը կալանավորես»․ Ռուբեն Մխիթարյան

«Ամենաամոթալին, որին մենք ականատես ենք լինում, դա երկրի ղեկավար կոչվածի վերաբերմունքն է զոհվածների մայրերին, քույրերին ու դուստրերին», Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքի ընթացքում այս կարծիքը հայտնեց հասարական գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

«Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես կամ անպատվես։ Դու ո՞վ դառար, որ գերի ընկածի երեխային ձեռք առնես։ Ո՞վ ես դու»,- ասաց Մխիթարյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, ինչին հաջորդեց հանրահավաքի մասնակիցների վանկարկումը․ «Ա-մոթ-ա-մոթ»։ Մխիթարյանի ելույթի ժամանակ շատերը հուզվեցին, երբ նա սկսեց կատարել․ «Արշալույս էր, նոր էր բացվել․․․» երգը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more