▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանի փաստաբանը նոր փաստեր է հրապարակել. Pastinfo.am

«Փաստինֆո»-ն գրում է. Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը վթարից անմիջապես հետո արված լուսանկարներ է հրապարարակել այսօր, որոնցում, իր մեկնաբանությամբ, բացակայում են վթարի ենթարկված Նիվա մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:   Փաստաբանը, նաև հիշեցնում է, որ տուժող կողմի շահերի պաշտպան Մարատ Գինոսյանը երկու օր առաջ հեռուստատեսային հարցազրույցում հայտարարել էր, թե մեքենայի վրա առկա են եղել  կողային հետդիտարկման հայելիներ:  

«Արձանագրությունների մեջ, որոնք ինձ տրամադրվել են, բացակայում է որևէ նշում, որ դեպքի վայրից առգրավվել են կոտրված հայելիներ»,- ասում է Նիկոլայ Բաղդասարյանը, հավելելով. «Ավելին, հարվածը եղել է հետևից, և գրեթե բացակայում է 1 տոկոս հավանականություն, որ 2 հայելիներն էլ կոտրվեին»:    Հրապարակված մեկ այլ նկարում էլ Նիկոլայ Բաղդասարյանը մատնացույց է անում ճանապարհի երթևեկելի հատվածում թափված մեքենայի յուղի հետքը և հետևյալ հարցադրումն անում. «Հնարավո՞ր է BMW մակնիշի ավտոմեքենայի յուղը թափվի բանուկ մասում, այլ ոչ թե՝ կողնակում, այն դեպքում, երբ վթարը տեղի է ունեցել կողնակում»:  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more