▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«30 տարվա իմ ընտանիքի անդամն այսօր Նիկոլ Փաշինյանին է աջակցում». Գագիկ Ծառուկյան

«Ինքը Նիկոլ Փաշինյանին է աջակցում, էդքանը թող հանրությունը իմանա, 30 տարվա իմ ընտանիքի անդամն այսօր Նիկոլ Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել իր հետ խոսել»,- այսօր հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Էդուարդ Բաբայանի հետ հարաբերությունների մասին։

«Այս 8 տարվա ընթացքում ոչ մի լավ բան չի արվել, բացի սուտ ասելուց, խաբելուց։ Ժողովրդի գլխին պատերազմ սարքելով, զոհեր տալով, հողեր հանձնելով, գերիներ թողելով, ժողովրդին վարկերի տակ, պարտքերի տակ, տույժ-տուգանքներով, գույքահարկ ավելացնելով՝ այսօր ժողովուրդը փոփոխություն է ուզում։
Սենց ընտրություն պատմության մեջ չի եղել՝ վախի մթնոլորտ, մարդկանց բռնեն, տանեն վախեցնեն, չի եղել։ Սա ժամանակավոր բնույթ է կրում։ Իրենց ոտի տակից հողը գնում է, սա պահելը անհնար է։ Այս վերջի մեկ ամսվա քարոզարշավի ընթացքում արդեն նկատել է, որ վիճակը բարդացել է»,- ասաց Ծառուկյանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն more