Թուրքիայում անցկացվող «Թուրքիայի ձայնը» (O ses Türkiye) նախագծի միակ հայ մասնակից Ջորչ Շեքերը նախագծի առաջին փուլում` «կույր լսումների» ժամանակ, ժյուրիի անդամներին հիացրել էր իր ձայնով, սակայն մրցույթի հաջորդ` «մենամարտեր» փուլում, դուրս մնաց նախագծից:
Ստամբուլահայ Ջորչը Ermenihaber.am-ին տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է նախագծից իր դուրս մնալու պատճառները:
Այն հարցին, թե հայկական ինքնությունը ինչ-որ կերպ խանգարել է իր մասնակցությանը նախագծին, Ջորչը պատասխանել է, որ նախագծում ոչ ոք չգիտի մյուսի ազգային պատկանելիության մասին, և նույնիսկ նախագծի աշխատանքային խմբում մեծ թվով ոչ մահմեդականներ են աշխատում:
«Եթե ցանկանային խոչընդոտել մասնակցությանս, չէին թողնի, որ մինչև այդտեղ հասնեմ: Մնում էր, որ ազգային պատկանելիությանս համար իմ դեմ խոչընդոտներ ստեղծեին: Իմ կարծիքով` ամեն մարդ ինքն է իրեն խոչընդոտում: Էբրու Գյունդեշը (Ջորչի մարզիչը) մեծ արվեստագետ է: Եթե նա այդպես գնահատեց ինձ, նշանակում է հաջորդ տարի ավելի շատ պետք է աշխատեմ ու ավելի հզոր երգով ներկայանամ: Արվեստի ամեն ճյուղն ապաքաղաքականացված է, կրոններ չի ճանաչում: Օրինակ, երբ Չապլինին հարցնում են, թե ինչու է անձայն ֆիլմեր նկարահանում, ասել է. «Եթե ձայնային ֆիլմ նկարահանեմ, ապա ինձ միայն անգլիացիները կհասկանան: Իսկ հիմա ինձ ողջ աշխարհը կարող է հասկանալ»: Հիասքանչ է ասել: Ես էլ եմ այդպես մտածում»,- ասել է Ջորչը` հավելելով, որ հնարավորության դեպքում ինքն ուժերը կփորձի նաև «Հայաստանի ձայնը» նախագծում:
«Թուրքիայի ձայնը»-ի միակ հայ մասնակիցը պատմում է նախագծին իր մասնակցության մասին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


