▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջում եմ շատ կարևոր հանդիպում` հորս հետ.Շանթ Հարությունյանի որդի

ԳԱԼԱ-ն գրում է, որ Շանթ Հարությունյանի որդին ցանկանում է շտապ տեսնել հորը: «Ես հայտարարություն եմ անում, որ ես՝ Շահեն Հարությունյանս, իմ պապայի՝ Շանթ Հարությունյանի հետ շտապ հանդիպում եմ պահանջում, որը շատ կարեւոր է»,-ԳԱԼԱ-ին փոխանցել է 14-ամյա Շահեն Հարությունյանը` ասելով, որ նոյեմբերի 5-ից սկսած հորը չի տեսել եւ նորմալ լուր էլ չունի նրանից, ուստի պահանջում է, որ թույլ տան իրեն միայն 10 րոպեով տեսակցել հորը: Շահենը կրկնել է, որ դա շատ կարեւոր է իր համար, բայց չի մանրամասնել, թե ինչու: «Հենց այնպես, ես անչափահաս եմ ու ուզում եմ, պարզապես տեսնել եմ ուզում իմ հորը, եւ իրավապահ մարմինները պետք է, որ բավարարեն իմ այս պահանջը»:

14-ամյա տղան ասել է  նաեւ, որ ինքը նկատել է, որ մգեցրած ապակիներով մի մեքենա անընդհատ իրեն հետեւում է: «Ուր գնում եմ, գալիս է, ինձ հետեւում է, սկզբից զարմացա, հետո հասկացա, որ հետեւում են, բայց գաղափար չունեմ՝ ով են, ինչ են ուզում»,-ասել է նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more