Միայն Հայաստանում ժանրից :)))
Միայն Հայաստանում է, որ գազի գնի իջեցման արդյունքում գազի գինը չի իջնում:
Միայն Հայաստանում է, որ օտարկերացիների այցի շնորհիվ պատկան կառույցները մի քանի օրում կարող են կատարել տասնամյակներում չարածը /նման դեպքերում են ասում, որ օտարերկրյա ներդրումները ոչ միայն ֆինանսների, այլև ԱՅՑԻ տեսքով են լինում/
Միայն Հայաստանում է, որ շատերը պետությունը սիրում են ոչ թե սրտով, այլ նստատեղով: Այլ կերպ՝ պետականասիրությունը աթոռասիրության զույգ եղբայրն է:
Միայն Հայաստանում է, որ ընտրություններից առաջ դրախտ են խոստանում, բայց այդուհետ մխիթարում դժոխքից խուսափելու մտքով:
Միայն Հայաստանում է, որ իշխանությունն իր դիրքերը հաճախ ամրապնդում է ընդդիմության թերությունների, այլ ոչ իր "դարակազմիկ" ձեռքբերումների շնորհիվ:
Միայն Հայաստանում է, որ ընդդիմադիրներից շատերն իրենց գոյությունը պահպանում են իշխանությունների թերությունների, այլ ոչ իրենց արժանիքների շնորհիվ:
Միայն Հայաստանում է, որ խոսում են հիմնախնդիրների լուծման մասին՝ մոռանալով, որ պրոբլեմները խոսելով չեն լուծվում:
Միայն Հայաստանում է, որ...
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


