▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կա նաև ստահակների մի խումբ, որ Նիգոյանին անվանել է տեռորիստ

Ուսումնասիրելով Սերգեյ Նիգոյանի «В контакте» սոցիալական կայքի էջը` եկա եզրակացության, որ նա Եվրամայդան է դուրս եկել հունվարի յոթին: Հենց այդ օրն է նա տեղադրել իր առաջին լուսանկարը` որտեղ նա կանգնած է բարիկադների վերևում: Իսկ դրանից հետո արդեն նրա էջում այլևս գրառումներ ու նկարներ չկան ... Հունվարի 22-ի առավոտը վերջինն էր Նիգոյանի համար: Վաղ առավոտյան անհայտ անձի երկու կրակոցից` մեկը վզի հատվածում, մյուսը գլխի`ընկավ հայորդին ... Ափսոսանքի ու ցավի մասին խոսելն անիմաստ է`քանզի նայելով երիտասարդի այդքան քիչ ապրած տարիներին մարդու լեզուն անկարող է լինում որևէ բառ արտասանել: Նրան գովերգող, նրա ընտանիքից շնորհակալություն հայտնողները շատ են`տարբեր ազգուցյունների պատկանող մարդիկ: Բայց այս ամենի ֆոնին կան նաև ստահակների մի խումբ որոնք Նիգոյանին անվանել են տեռորիստ և լուրեր տարածել թե իբր նա ԱՍԱԼԱ-ի անդամ է: ԱՍԱԼԱՆ չի գործում սկսած 1990 թվականից, իսկ Նիգոյանը ծնվել է 1992 թվականին: Այդ պարզ իսկ պատճառով նա չի կարող լինել այդ կազմակերպության անդամ: Այդ և նմանատիպ լուրեր տարածողները ոչ այլ ինչ են քան սխալ ծննդաբերության արդյունք: Ու այս ամենի ապացույց այդ ստահակների խումբը համարում է Նիգոյանի էջում ԱՍԱԼԱ գրված դրոշը: Եթե ուշադիր հետևենք հայ երիտասարդների կայք-էջերին (հատկապես արտասահմանում բնակվող) ապա մոտ 70%-ի մոտ կան նմանատիպ նկարներ: 

Նիգոյանը մի խիզախ հայորդի էր, որ դուրս էր եկել փողոց իր իրավունքին և ձայնին տեր կանգնելու համար: Ցավոք այսօր արդեն նրա մասին անցյալով ենք խոսում, սակայն դա մեզ չի խանգարում հարգել ու վառ պահել նրա անունը: Ես հպարտ եմ, որ քո նման հայրենակից ունեմ ՍԵՐԳԵՅ ՆԻԳՈՅԱՆ...

 

Հրանտ Ավետիսյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more