▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայտնաբերվել է Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին». ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է. «Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»:

***

«Հրապարակ»-ը ավելի վաղ գրել էր. «Մեր տեղեկություններով՝ այսօր Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է կախվել, զինվորի ինքնության, պատճառների մասին առայժմ տեղեկություններ չունենք։ ՊՆ-ից էլ անարձագանք թողեցին մեր զանգերը»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more