▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրական հերոսներին վարկաբեկելու նպատակով պետական լրատվամիջոցներով օրենքով գողերին են հերոսացնում...

Մարդ ինչքան պետք է զզվի ու ատի իր հայրենիքը, որ հայտարարի թե արցախյան պատերազմի հաղթանակներին մեծ ավանդ են ունեցել հայ օրենքով գողերը` ի դեմս սվոյ ռաֆի, դքի նորիկի, ժնջիլ վաղոյի, որ իբր այս գողերը պատերազմի տարիներին զենք էին մատակարարում Արցախ: Ու էս ամենը հայտարարվում է Հայաստանի հեռուստատեսությամբ ու մարդիկ էս հարցի շուրջ ֆիլմ են նկարում ու լուրջ-լուրջ մտքեր արտահայտում :
Բախտներս բերեց, որ Դեդ Հասանին ու Յապոնչիկին չհռչակեցին արցախյան հաղթանակի հեղինակներ:
Բայց ու՞ր է նայում մեր Ազգային Անվտանգությունն ու ոստիկանությունը, որ Արցախյան պատերազմի իրական հերոսներին վարկաբեկելու նպատակով պետական լրատվամիջոցներով օրենքով գողերին են հերոսացնում...

 

Առաքել Սեմիրջյան


The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more