▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Բաբաջանյանը զրպարտե՞լ է դատավոր Մարտիրոսյանին․ պարզաբանում

Քարոզարշավի ընթացքում ժողովրդից քվեներ ակնկալող Արման Բաբաջանյանի եթերից հնչեցրած հայտարարություններին անդրադառնալու կարիք չէր լինի, եթե օրեր շարունակ չպնդեր, որ իրեն դատած դատավոր Մնացական Մարտիրոսյանը խանութում իրենից ներողություն է խնդրել 4 տարի նստացնելու համար։

Արման Բաբաջանյանը նաև նշել է, որ դատավարն իրեն պատմել է, թե իրեն ազատազրկել է Ռոբերտ Քոչարյանի հեռախոսային ցուցումով՝ Արմեն Գևորգյանի փոխանցմամբ։

Ճանաչելով Մնացական Մարտիրոսյանի «փորձված գայլ» տեսակը՝ կասկածելի թվաց նրա կողմից հանրային վայրում Բաբաջանյանին հանպատրաստից խոստովանահայր կնքելու ու «սիրտը բացելու» դրվագը։

Ուստի պարզաբանման համար Asekose.am-ը  դիմեց Դատական դեպարտամենտի մամուլի ծառայություն։ Ծառայությունից մեր թղթակցին հայտնեցին, որ տեղյակ են թեմային, արդեն իսկ խոսել են Մարտիրոսյանի հետ և հավաստիացրին, որ դատավորն ամբողջությամբ հերքում է Բաբաջանյանի ասածը․ նա դատական նիստերի դահլիճից դուրս երբեք չի հանդիպել Բաբաջանյանին, Բաբաջանյանի ներկայացրած պատմությունը իրական չէ։

Մամուլի ծառայությունից հավելեցին, որ դատավորն առաջարկում է համապատասխան մարմիններին նաև տեխնիկական հնարավոր միջոցներով ստուգել Բաբաջանյանի պատմության իսկությունը, ինչի պարագայում կհաստատվի Բաբաջանյանի անպատասխանատու հայտարարությունների մերկապարանոց լինելը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more