▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու է ՔՊ-ն «դիվոտել»

«Հրապարակ»-ը գրում է. Օգոստոսի 2-ից մեկնարկած 9-րդ գումարման խորհրդարանի նիստերը դեռ մինչեւ ամսվա վերջ կձգվեն` ԱԺ մշտական հանձնաժողովների ձեւավորումից հետո խորհրդարանը, ըստ կանոնակարգ օրենքի, պետք է քննի նաեւ կառավարության ծրագիրը․ Սահմանադրությամբ վարչապետը` նշանակվելուց հետո 20-օրյա ժամկետում, պարտավոր է կառավարության ծրագիրը ներկայացնել խորհրդարանին։

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 2-ին է նշանակվել վարչապետ, ուստի մինչեւ օգոստոսի 22-ը պետք է կառավարության ծրագիրը ներկայացնի, եւ այն քննարկվի։ Որոշ տեղեկություններով՝ այս փաստով է նաեւ պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ, որոշել են ընդդիմության վախը բռնել, խելոքացնել` մինչեւ կառավարության ծրագրի քննարկումը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հնարավորինս մեղմ ու կոմֆորտ պայմաններում իր ծրագիրը «կերցնի ժողջանին»։

info@asekose.am/095519696
Մամուլ more