|
«Հրապարակ»-ը գրում է. «Գեղարքունքի մարզպետ Կարեն Սարգսյանին հարցում եմ արել․ «Ձեր կենսագրության մեջ գրել եք․ «2016թ-ին ընդունվել է Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժինը (անավարտ)»: Մտադի՞ր եք Մոսկվայի այդ բուհն ավարտել, եթե այո` ե՞րբ»։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով, Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժնում չի շարունակել ուսումը և մտադիր չէ ավարտելու»։ Մարզպետ Կ․ Սարգսյանի կենսագրության մեջ գրված է, որ նա 2002-2008թթ. սովորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, 2009-2015թթ. Մոսկվա քաղաքում զբաղվել է անհատ ձեռներեցությամբ, 2018թ. առաջադրվել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից: Իսկ թե 2015-ից մինչև 2018 թվականներն ինչով է զբաղվել, հայտնի չէ` կենսագրության մեջ 3 տարվա բաց կա»: |
Գեղարքունիքի մարզպետը կիսատ է թողել ուսումը
info@asekose.am/095519696
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


