▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հային տարբերակելու 10 եղանակ

1. Ողջ հայ ազգը իշխանություններից դժգող է և ամբողջ օրը իրենց խոհանոցներում իշխանություններին հայհոյում ու իշխանության կատարած հանցագործությունների մասին փաստեր ներկայացնում, բայց իր բողոքի ձայնը լսելի դարձնելու համար փողոց է դուրս գալիս բնակչության կես տոկոսը:

2. Քուչի < լավ տղեքը > պատրաստ են իրենց մոր մասին հայհոյանք լսելու դեպքում ասողի կոկորդը կրծել, բայց մեծ հաճույքով < ախպեր > են պրիզնատ գալիս էն մանկլավիկներին, ովքեր մտնում են < լավ տղու > oջախ ու 5000 դրամով առնում < լավ տղու > մոր ընտրության իրավունքը...
3. Հայ տղեն պետք ա իր ընկերական շրջապատում գլուխ գովա իր ունեցած սեռական հարաբերությունների մասին, իսկ հայ աղջիկը պետք ա ընդհանրապես կյանքի ընթացքում սեքսի մասին մտածած չլինի....
4 Հայ տղամարդու կողմից կնոջը դավաճանելը հպարտություն ա, իսկ կնոջ կողմից ամուսնուն դավաճանելը պոռնկություն...
5. Հայերը խմում են ոչ թե թուլանալու և հաճույք ստանալու համար, այլ որ ուրիշներին ցույց տան, որ իրենք ինչքան կարող են խմել և լուրջ մնալ...
6. Հայի համար թուրք բառը քֆուր ա, բայց Թուրքիա արտագաղթել ու ընդեղից Հայաստան փող ուղարկելը շուստրիություն...
7.Հայի համար ձմեռը միշտ անակնկալ ու ստորաբար ա գալիս...
8. Հայի համար ֆեյսբուկը ազգային դարդերի արտահայտման միակ համազգային միջոցն ա
9. Հայի համար պետությունից գողանալը, կաշառք ստանալն ու պետական ռեկետը տուն պահել ա < էլի >...
10 Հայի համար էն մարդը ով հնարավորություն ունի անազնիվ ճանապարհով հարստանալ, կամ էլ ընկերոջը և իր սկզբունքներին դավաճանելով < փողատեր դառնալ >, բայց չի ուզում իր խղճին դեմ գնալ հարիֆ ա...

 

Առաքել Սեմիրջյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more