Դեկտեմբերի 28-ին լրացավ հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի մահվան 20-րդ տարելիցը: Այդ առիթով «ԼոգոՍ» ԵՀԿ-ն կազմակերպել էր միջոցառումների շարք, որի ամբողջ ընթացքում իր ներկայությամբ պատվեց ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը: Միջոցառումների շարքը մեկնարկեց Գյումրու Սբ. Աստվածածին (Սբ. Յոթվերք) եկեղեցում, որտեղ տրվեց հոգեհանգստյան պատարագ` ի հիշատակ արտիստի: Պատարագին հաջորդեց ծաղկեպսակի տեղադրումը Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց տեղակայված արձանի մոտ: Այնուհետև, ժամը 13:00-ին, Մհեր Մկրտչյանի անունը կրող թանգարանում բացվեց արտիստի ձեռքով արված մատիտանկարների ցուցահանդես, որի ընթացքում հնչեցին ողջույնի խոսքեր «ԼոգոՍ» ԵՀԿ-ի անձնակազմի, թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանի կողմից, ինչպես նաև իր հիշողություններով կիսվեց Ալբերտ Մկրտչյանը: Խոսքով հանդես եկավ նաև դրամատուրգ և ռեժիսոր Արթուր Էդարը, ով թանգարանին նվիրաբերեց Մհեր Մկրտչյանի պատկերով մոմը: «ԼոգոՍ» ԵՀԿ-ի կողմից թանգարանին նվիրաբերվեցին մատիտանկարների` ցուցահանդեսին կախված տպագիր տարբերակները, ինչպես նաև Մհեր Մկրտչյանի` 7 ֆիլմերից բաղկացած ֆիլմադարանը: «ԼոգոՍ» ԵՀԿ-ի կողմից պատրաստվել էր նաև թանգարանի ֆեյսբուքյան էջը, որն այսուհետև լուսաբանելու է թանգարանի անցուդարձը, իրականացված ու իրականացվելիք միջոցառումները:
Միջոցառումների շարքը եզրափակվեց «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Հանդիսականներին ողջունեց «ԼոգոՍ» ԵՀԿ-ի նախագահ Արա Մելիքջանյանը, ով նաև ներկայացրեց օրվա ընթացքում տեղի ունեցած միջոցառումները: Այնուհետև հանդիսատեսի դատին հանձնվեց «ԼոգոՍ» ԵՀԿ-ի կողմից հեղինակած «Ֆրունզի հետքերով» կարճամետրաժ ֆիլմը, որն ստացավ լայն արձագանք: Ֆիլմի ավարտից հետո ցուցադրվեց Մհեր Մկրտչյանի լավագույն ֆիլմերից մեկը` «Մեր մանկության տանգոն», որին հաջորդեց ֆիլմի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի ելույթը` համեմված հիշողություններով և ֆիլմի նկարահանման պատմությամբ:
«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել…». Մհեր Մկրտչյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


