▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկամսյա կալանք. Սիրված դերասան Վարդան Պետրոսյանը տեղափոխվում է Նուբարաշենի բանտ

shamshyan.com-ը գրում է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Աբովյան քաղաքի դատարանում ավարտվել է դռնփակ դատական նիստը, որտեղ լսվում էր դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի դատարանը Վ. Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանքը: Ֆոտոլրագրողը հայտնել է, որ դատավոր Արիս Միսակյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել է բավարարել քննիչի միջնորդությունը, և Վարդան Պետրոսյանը վերցվել է երկամսյա կալանքի:

Ու հիմա շտապօգնության ավտոմեքենան դերասանին պետք է տեղափոխի ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատավորի որոշումը փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը բողոքարկելու է, իսկ մինչ այդ հնարավոր է՝ Վ. Պետրոսյանը Նուբարաշեն ՔԿՀ-ից տեղափոխվի դատապարտյալների հիվանդանոց (ՑԲ):

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more