▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդուարդ Սպերցյանը համաձայն է տեղափոխվել Սաուդյան Արաբիա. ֆինանսական պայմաններից գոհ է

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի»:

«Mash на спорте» տելեգրամյան ալիքը հայտնում է, որ Սպերցյանին առաջարկվել է երեք տարվա պայմանագիր՝ մրցաշրջանում մոտ 10 միլիոն եվրո աշխատավարձով և լրացուցիչ բոնուսներով։

Նշվում է, որ ակումբների միջև բանակցություններն այժմ գտնվում են վճռորոշ փուլում։

Ըստ աղբյուրի՝  Էդուարդ Սպերցյանին գոհացրել են ֆինանսական պայմանները։

Սպերցյանի պայմանագրի ժամկետը «Կրասնոդար»-ի հետ ավարտվում է 2029 թվականին։

***

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հայրը՝ Մկրտիչ Սպերցյանը, մեկնաբանել է որդու՝ Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին շրջանառվող տեղեկությունները։

«Առաջարկ կա։ Առայժմ մտածում ենք։ Առաջնահերթությունը Եվրոպան է։ Այնպես չէ, որ նա արդեն համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Առայժմ ոչ։ Դեռ սպասում ենք»,- Սպերցյսնի հոր խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։

​Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է ընդհանուր առմամբ 42 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 18 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 25 միլիոն եվրո։ Ռուսական ակումբի հետ նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2029 թվականի հունիսի վերջին։

info@asekose.am/095519696
Սպորտ more