Եթե հիշում եք սույն թվականի դեկտեմբերի 6-ին Արարատում տեղի էր ունեցել ավտովթար, որի պատճառով մահացել էր եղբայրս` 22 ամյա դերասան Ջիվան Նիկոլյանը, Արդեն գրեթե մի ամիս է անցել, բայց այդ մարդասպան վարորդը ազատության մեջ է: Եվ քանի որ մեր անօրեն երկրում օրենքն ուժ չունի, դրա համար էլ խնդրում եմ լուսաբանել այս անօրինությունները, որոնք կատարվում են մեզ հետ: Օգնեք որ այդ վարորդ կոչեցյալը ստանա իր արժանի պատիժը:
Քննիչը, որ զբաղվում է այս գործով մեզ ասում է. որ վարորդը ձերբակալված չէ քանի որ գործը գտնվում է փորձաքննության փուլում: Այդ դեպքում ինչպես է ստացվում որ Վարդան Պետրոսյանին ձերբակալեցին անմիջապես, դեռ հիվանդանոցից դուրս չգրված, իսկ սրան ով ոչ մի վնասվածք չի ստացել անարդարացի պատճառներով դեռ ազատության մեջ է:
Երկար ժամանակ լռել ենք, բայց հիմա լռելն անհնար է:
Ավտովթարի հետևանքով մահացած դերսան Ջիվան Նիկոլյանի եղբոր` Գրիգոր Նիկոլյանի բաց նամակը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


