▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները կրկին կրակ են բացել քաղաքացիական մեքենաների վրա

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 12:30-ի սահմաններում` մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական ԶՈւ-երը, չանսալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը, խախտել են հրադադարի ռեժիմը և ինտենսիվ կրակ բացել Տավուշի մարզի ուղղությամբ: Մասնավորապես, կրակել են Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների վրա, ինչպես նաև՝ այլ հատվածներ ունենալով իրենց թիրախում: Հիմնականում, կրակ է արձակվել գնդացիրներից, ինչպես նաև մեծ տրամաչափի հրաձգային զենքերից: 

Գնդակոծության հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Հայկական ԶՈւ-երը, կատարելով ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրահանգը, պահպանում են լռություն: Հերթական անգամ ադրբեջանական կողմը չի պահպանում հրադադարի ռեժիմը և անտեսում է խաղաղության բոլոր կոչերը, ինչի արդյունքում՝ միջադեպի ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է իրենց վրա:

Արծրուն Հովհաննիսյան

Հիշեցնենք, որ Պառավաքար- Վազաշեն ճանապարհահատվածը շուրջ 23 օր փակ է եղել: Եվ միայն երեկ Պառավաքարի մի խումբ բնակիչներ անցել են վտանգավոր հատվածով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more