1. Միշտ լավ հարաբերությունների մեջ եղեք վատ սովորողների հետ: Չգիտեք, միգուցե մի օր նրանց մոտ գնաք հարցազրույցի աշխատանքի ընդունվելու համար:
2. Կյանքն անարդար է, պիտի հարմարվել այդ մտքի հետ:
3. Քիչ հավանական է, որ քեզ ավարտելուց հետո կվճարեն միանգամից 40 հազ. դոլար: Եթե չվաստակես, ապա երբեք չես վարի լիմուզին և չես ունենա սեփական վարորդ:
4. Եթե մտածում ես, որ քո ուսուցիչը պահանջկոտ է, ապա համբերիր, մի քանի տարի հետո կծանոթանաս ղեկավարիդ հետ ու կհամեմատես: Հիշիր, որ ուսուցչի հետ համեմատած` ղեկավարիդ կարիերան կախված է նրանից, թե ինչքան լավ կկատարես աշխատանքդ:
5. Մաքդոնալդսում ֆրի պատրաստելը եթե քո արժանապատվությունից վեր է, ապա երբեք շանս չես ունենա լավ աշխատանքի:
6. Մի մեղադրիր ոչ ոքի քո անհաջողություններում, անգամ ծնողներիդ, ուղղակի սովորիր, որ էլ երբեք չկրկնես այն:
7. Մինչ քո ծնվելը, ծնողներդ այդքան տխուր ու անհետաքրքիր չէին, ինչպես դու ես կարծում: Նրանք դարձան այդպիսին, որովհետև քեզ պարգևել են անհոգ մանկություն, հոգ տարել, սնել, գնել ամեն ինչ, լսել քո մասին ամեն մի լավ խոսք: Դրա համար մինչ երբեք մի նեղացրու նրանց, այլ գնահատիր:
8. Որոշ համալսարաններում հնարավորություն են տալիս մի քանի անգամ հանձնել քննությունները, իսկ կյանքը նման հնարավորություն երբեք չի տալիս, կամ առաջ, կամ էլ ետ:
9. Քո կյանքը բաժանված է դասերի, քննությունների, արձակուրդների: Ու այդ ցանկի մեջ դժվար թե կարողանաս քո եսը գտնել: Իսկ կյանքում քո եսն է պետք, այլ ոչ թե դիպլոմի գնահատականները:
10. Չխառնեք կյանքը նրա հետ, ինչը ցույց են տալիս հեռուստացույցով: Կյանքում մարդիկ իրենց կյանքի մեծ մասն անց են կացնում աշխատավայրում, այլ ոչ թե սրճարանում, կամ սիրելի ընտանիքի հետ:
10 կանոն Բիլ Գեյթսից, որոնք բուհերում երբեք չեք սովորի
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


