Տղա ջան, դու Հայաստանի՞ պաշտպանության նախարարն ես, թե՞ Ադրբեջանի․․․Սաղաթելյան
|
«Տղա ջան, դու Հայաստանի՞ պաշտպանության նախարարն ես թե՞ Ադրբեջանի»,- դիմելով Սուրեն Պապիկյանին` տարակուսեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Ի՞նչ է նշանակում` դուք ինչի՞ չեք զոհվել, բա դո՞ւք ինչի չեք զոհվել: Քանի՞ ՔՊ-ական է մասնակցել պատերազմին: Այս պատերազմին 55 դաշնակցական ա զոհվել: Այսինքն դուք այլևս ողջ մնացած հայերի հետ խնդիր ունեք: Ժողովուրդ ջան, սրանք այլևս խնդիր ունեն ողջ մնացած հայերի հետ: Ում որ չեն կարողացել կոտորել, տալ թուրքի բերան, նրանց հետ խնդիր ունեն»,- արձագանքեց Սաղաթելյանը: |


