▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամին երեկ ամբողջ օրը կրակել է․ ժամը 2-3-ից հետո կրակոցներն ավելի ուժեղացան․ Երասխի բնակիչ

Հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցները վերջին շրջանում կրկին ակտիվացրել է հակառակորդը։ Բացի դիրքերից, թշնամին գնդակոծում է նաև Երասխ գյուղը, ինչի հետևանքով հոկտեմբերի 9-ին պայմանագրային զինծառայող էր վիրավորվել հրազենային կրակոցներից, դրանից մի քանի օր անց թշնամու կրակոցներից այրվել էր գյուղացիներին պատկանող մի քանի հազար հակ խոտ։

http://asekose.am/filemanager/uploads/gyux_2.jpg

Երասխ գյուղի բնակիչներից մի տղամարդ այսօր 168.am-ի հետ զրույցում ասել է, որ թշնամին երեկ կեսօրից հետո կրկին գյուղի ուղղությամբ սադրիչ գործողություններ է կատարել

«Երեկ ամբողջ օրը կրակել են, ցերեկը ժամը 2-3-ից հետո կրակոցներն ավելի ուժեղացան, մինչև մութն ընկնելը կրակեցին։ Մեկ էլ գիշերվա 12-ի, 1-ի կողմերը մի պահ սկսեցին կրակել այս պահին դեռ կրակոցներ չկան»։

Հարցին, թե ի՞նչ տրամադրություն է մարդկանց մոտ, արդյոք իշխանության ներկայացուցիչները գնո՞ւմ են գյուղ՝ հանդիպելու գյուղացիների հետ, մանրամասներ ճշտում կատարվածի մասին

«Ես նման բան ոչ տեսել եմ, ոչ լսել․․․ Եթե իշխանությունից մարդ եկած լիներ գյուղ, կիմանայինք․․․ Իսկ ինչ վերաբերում է ժողովրդին, ժողովուրդն ի՞նչ անի, կրակոցների վախտ ամենքս մտնում ենք մեր տները, երբ դադարում են կրակել, ամեն մեկը դուրս է գալիս իր գործին։ Ինչքան էլ որ չենք վախենում, գիտենք՝ սա մեր հողն է, ամեն դեպքում հոգեբանական առումով, հատկապես երեխաների վրա շատ է ազդում․․․»,-ասել է գյուղացին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին