▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌՈ պետի որդին՝ Մասիսի ՄՌՈւ-ի պետը, սեռական բնույթի հայհոյանք է գրել համացանցում

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ 

«ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ուշադրությունն եմ հրավիրում այս անձնավորության վրա․ Մասիսի ՄՌՈւ-ի պետ Կառլեն Հովհաննիսյանը սեռական բնույթի հայհոյանք է գրել համացանցում:

Նա հանդիսանում է ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանի որդին: Ահա, թե ինչպիսի դաստիարակություն է տվել իր երեխաներին գեներալի ուսադիր կրող անձը: Եվ այս մարդուն վստահեցին Ռազմական ոստիկանությունը, մարդու, ով անգամ իր որդուն չի կարողացել դաստիարակել: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադառնալով Կառնել Հովհաննիսյանի վարքածգին՝ գրել է.

«Լրագրողի հասցեին այս մեկնաբանությունը գրել (ապա ջնջել) է ՆԳՆ Արտաշատի ՀՔԲ պետ Կառլեն Հովհաննիսյանը, ով, միաժամանակ, ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանի որդին է։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» օրվա մեջ ՆԳ նախարարին գրություն կուղարկի` պահանջելով կարգապահական պատասխանատվության կանչել Կառլեն Հովհաննիսյանին։

Հ.Գ. Կառլեն Հովհաննիսյանի որոշ ենթականեր հիմա դատվում են վարորդականի քննության դիմաց կաշառք վերցնելու համար (գործը դատարանում է)։ Տենաս, իր մեջքի հետևու՞մ են վերցրել կաշառքը»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին